Հանդիոպում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ
Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար կազմին: Երկրի ղեկավարը շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին Գեոդեզիստի եւ հողաշինարարի օրվա առթիվ եւ ընդգծել համակարգի դերը հանրապետության զարգացման գործում: Կատարված աշխատանքների եւ հետագա անելիքների մասին զեկույցներով հանդես են եկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը եւ կառույցի այլ պատասխանատուներ: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները երկրատեղեկատվական համակարգի մշակման, մասնագետների պատրաստման եւ որակավորման կատարելագործման, ինչպես նաեւ գերատեսչության գործունեությունը ավելի հրապարակային դարձնելու ուղղությամբ: