Նախագահն ընդունել է ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին ընդունել է ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Բակո Սահակյանը կարեւորել է հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործում՝ նշելով իշխանությունների պատրաստակամությունը ըստ ամենայնի աջակցել նման ծրագրերի իրականացմանը: