Նախագահն ընդունել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը: