Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի դերը ԼՂՀ շենացման ու զարգացման գործում եւ առաջարկել 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը՝ հաշվի առնելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը եւ այս ոլորտում առկա հիմնախնդիրները