Նախագահ Սահակյանը Սարդարապատում մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելել է Սարդարապատի հուշահամալիր եւ մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը համարել է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն էջերից մեկը, ընդգծելով, որ ազատ, անկախ եւ անվտանգ պետությունը հանդիսանում է բացարձակ արժեք: