Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերին եւ հետագա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը Արցախում իրականացվող նախագծերի համար` նշելով, որ այդ աշխատանքները պահանջված են մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: