Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին այցելել է Երեւանի կոնյակի գործարան, որտեղ ծանոթացել է նրա պատմությանը եւ արտադրական գործընթացին:
Մեր երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարան այցելած 22-րդ նախագահն է, եւ այդ կապակցությամբ նախագահական տակառների անցուղին համալրվել է Նախագահ Բակո Սահակյանի անվամբ տակառով:
Գործարանի ղեկավարության հետ քննարկվել են մեր հանրապետությունում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ տեղ ենք հատկացնում նման գործարանի հետ փոխգործակցությանը` ընդգծելով, որ այն ըստ ամենայնի նպաստում է մեր տնտեսության զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-09-20