Հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են մեր հանրապետությունում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման եւ այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը: