ԼՂՀ Նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Նոյեմբերի 26-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների դատախազությունների միջեւ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մեր հանրապետության դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնացում էր ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: