Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել Է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը Տիգրան Սարգսյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան, որով ՀՀ վարչապետը պարգեւատրվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ տնտեսության, մշակույթի, կրթության ու գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: