Հանդիպում Սփյուռքի երիտասարդների պատվիրակության հետ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Սփյուռքի երիտասարդների պատվիրակությանը: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից այս հայրենանվեր ձեռնարկումն արդեն իսկ դրականորեն է ազդում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման վրա: Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի: