Նախագահ Սահակյանը ծանոթացել է գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի հոբելյանական ցուցահանդեսին
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի պատկերասրահ եւ ծանոթացել այնտեղ գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի հոբելյանական ցուցահանդեսին՝ նվիրված Արցախի եւ Հայաստանի անկախության 20-ամյակին: Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: