Խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կարեւորել է ոլորտի նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: