Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտին, մասնավորապես, թեթեւ աթլետիկային առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ Արցախում առկա է անհրաժեշտ ներուժ այս մարզաձեւի զարգացման համար:
2011-09-26