<<Մոսկվա>> ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողության Մարտակերտ շրջկենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել <<Մոսկվա>> ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը եւ շնորհակալություն հայտնել համառուսաստանյան <<Մարտակերտ>> բարեգործական հասարակական կազմակերպությանը այս հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար: Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեւորումներից մեկը: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, <<Սպրավեդլիվայա Ռոսիա>> կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: