Այցելություն Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական գրասենյակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ այցելել է գերատեսչության կենտրոնական գրասենյակ, որտեղ մասնակցել է այնտեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: 2010թ. կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը: Նախագահը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել գերատեսչության ղեկավարությանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին շնորհավորելու էին եկել նաեւ հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: