Արցախի Հանրապետության Նախագահը ստորագրել է օրենքներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> օրենքը: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները: