Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին այցելել է "FTV International" ընկերություն, որը նախատեսում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարեւոր է մեր երկրի համար, եւ ցանկացած ծրագիր այստեղ պետք է լինի համապարփակ՝ իրավական եւ տնտեսական առումներով: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: