Հանդիոպւմ <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահն ընդգծել է, որ <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունը կարեւոր դերակատարություն ունի հանրապետությունում կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաեւ Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաեւ մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն այս կապակցությամբ նշել է, որ սակագների մատչելիությունն ունի եւ սոցիալական, եւ տնտեսական կարեւոր նշանակություն: