Հանդիպում Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանանտարի առաջին տեղակալ-շտաբի պետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին եւ այստեղ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: