Հանդիպում ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին եւ ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաեւ հետագայում: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: