Աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին եւ ներկայացրել 2011 թվականին իրականացվելիք ծրագրերը: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվլյալների ճշգրտության աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը: