Հանդիպում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մի խումբ մարզպետների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայաստանի մի խումբ մարզպետների մասնակցությամբ: Երկուստեք նշվել է, որ երկու հայկական հանրապետությունների վարչական միավորների մակարդակով փոխգործակցությունը հանդիսանում է ինտեգրացիոն գործընթացների ամենաօպտիմալ տարբերակներից մեկը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել տեղերում առկա ներուժը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը,պաշտոնատար այլ անձինք: