Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Սեպտեմբերի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակ: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում իր ուրույն ավանդն ունի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով այս բոլոր տարիների ընթացքում եղել է մեր ժողովրդի կողքին եւ ըստ ամենայնի աջակցել նրան: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: