Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգեւներ է հանձնել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին ԼՂՀ եւ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել, որ հայ ժողովուրդը չափազանց մեծ գին է վճարել անկախ պետություն ունենալու համար: Նախագահը կարեւորել է աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների դերը մեր հաղթանակնեըի կերտման գործում եւ ընդգծել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը հանդիսանում է հայոց անկախ պետականաշինության հիմնասյուներից մեկը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԺ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: