Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երեւան քաղաքում մեկնարկած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: