Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղի ատենապետի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Անդրանիկ Սիրինյանին` տիկնոջ հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերը Արցախի շենացման գործում` երախտագիտություն հայտնելով նման հայրենանվեր գործունեության համար: