Հանդիպում հանրահայտ սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած հանրահայտ սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Երկուստեք նշվել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման կարեւորությունը: Նախագահը բարերարի ընտանիքին է հանձնել նրա եղբոր` Անդրանիկ Էռնեկյանին հետմահու շնորհված <<Մարտական ծառայություն>> մեդալը` Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար եւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: