Արցախի Հանրապետության Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ստորագրել է <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, <<Վիճակախաղերի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, <<Հաստատագրված վճարների մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, <<Ոստիկանության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ԼՂՀ օրենքները: