<<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: