Հանդիպում <<ԲԱՄՈ>> ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է բարերար եւ գործարար, <<ԲԱՄՈ>> ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր "Բեյզ Մեթըլս" փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Այնուհետեւ երկրի ղեկավարը եւ բարերարը այցելել են Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային ներուժին: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: