Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված բանակաշինության եւ փրկարար ծառայության ոլորտներում պլանային մի շարք միջոցառումների իրականացմանը: Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը եւ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր շահագրգիռ մարմինների պատշաճ մոտեցումը եւ սերտ համագործակցությունը նշված հարցերի լուծման ուղղությամբ: