Բակո Սահակյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի եւ Դենիս Զայնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: