Հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մի խումբ դասախոսների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մի խումբ դասախոսների` ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի այս առաջատար բուհի դերակատարությունը Արցախում կրթության եւ գիտության զարգացման գործում` ընդգծելով երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Բակո Սահակյանը դրական է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Արցախի մայր բուհի միջեւ այսօր կնքված համագործակցության պայմանագիրը՝ այն համարելով կայուն հիմք հետագա փոխգործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք: