Հանդիպում «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի եւ ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչը որակապես այլ ազդեցություն կունենա ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այս համատեքստում քննարկվել են մի շարք կոնկրետ առաջարկներ եւ ծրագրեր: Նույն օրը Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ: Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի ներդրում ունի Արցախի զարգացման գործում եւ ընդգծել, որ այս կազմակերպության հետ համագործակցությունը կարեւոր է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: