Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Մոսկվա քաղաքում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց: Նախագահը Արցախ-Սփյուռք կապերի խորացման գործում առանցքային է համարել արվեստի բնագավառը` ընդգծելով նրա կարեւորությունը թե մեր երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման, թե Սփյուռքում ազգային արժեքների պահպանման տեսանկյունից: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատկապես պահանջված է համարել ճանաչված վարպետների հետ համագործակցությունը եւ նրանց փորձի կիրառումը Արցախում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք: