Նախագահը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առթիվ
Նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւան քաղաքում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր այրեր, ներկայացուցիչներ Սփյուռքից, հյուրեր արտերկրից: