Պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Նոյեմբերի 1-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, գիտա-մանկավարժական երկարամյա գործունեության համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: