Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին եւ հանդես եկել ելույթով: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ եւ գործարարներ: