Նախագահ Բակո Սահակյանը պարգեւներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգեւներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի խորացման գործում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, պաշտոնատար այլ անձինք: