Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգետնինահայ մի խումբ երիտասարդների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի կյանքը, ձեռքբերումներն ու խնդիրները եւ պատասխանել ներկաների հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: