Անդրանիկ Էռնեկյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ օգնության միության Արգենտինայի միավորի բժշկական հանձնախմբի ներկայացուցիչ Անդրանիկ Էռնեկյանին հետմահու <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրելու մասին£