Շուշիում նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին մասնակցել է Շուշիում նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել միջազգային չափանիշներին համապատասխանող <<Ավան Շուշի Պլազա>> իննը հարկանի հյուրանոցի նշանակությունը ինչպես քաղաքում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերարներին այս նախաձեռնությունն իրականացնելու համար` ընդգծելով համայն հայության ջանքերի համախմբման կարեւորությունը Արցախի` հատկապես Շուշիի զարգացման գործում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: