Հանդիպում ՀՀ կառավարական պատվիրակության հետ` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը եւ տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: