Հանդիպում Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի ուսուցիչների եւ սաների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների եւ սաների: Երկրի ղեկավարը կարեւորել է մեր երիտասարդ հայրենակիցների ժամանումն Արցախ` նշելով, որ դա եւս մեկ խթան է հայրենիքը մոտիկից ճանաչելու, երկկողմ կապերը էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու գործում: Նախագահն ընդգծել է, որ նման այցելությունները պետք է կրեն հաճախակի բնույթ: