Հանդիպում ՀՀ պաշտոնական դիտորդական պատվիրակության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի պաշտոնական դիտորդական պատվիրակության անդամների հետ: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի դիտորդների մասնակցությունը Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման անհրաժեշտ գործոններից մեկը: Երկուստեք նշվել է, որ պետականաշինության եւ ժողովրդավարության զարգացման գործում Արցախի հաջողությունները ողջ հայ ժողովրդի հաջողությունն է: