Հանդիպում Միջազգային հասարակական քաղաքականության եւ իրավունքի խմբի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Միջազգային հասարակական քաղաքականության եւ իրավունքի խմբի ամերիկացի եւ հոլանդացի ներկայացուցիչներին` կազմակերպության գլխավոր փաստաբան Մայքլ Կովակայի գլխավորությամբ, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարը կարեւորել է մեր հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններին Ամերիկայի եւ Նիդեռլանդների դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ժողովրդավարության զարգացման գործում օգտակար համագործակցության դրսեւորումներից մեկը: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցող ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը չպետք է քաղաքականացվի, եւ ամերիկյան ու եվրոպական դիտորդների ժամանումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհի համար նման մոտեցումն անընդունելի է: