Աշխատանքային խորհրդակցություն նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ կապիտալ շինարարության ոլորտներին: Նախագահը կարեւոր է համարել այս երկու ուղղությունները շրջանների` հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման գործում եւ ընդգծել աշխատանքների ճիշտ ու համակարգված իրականացման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շրջվարչակազմերի ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: