Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է կարգադրություն՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներինª թվով 377 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին£ Ըստ կարգադրության` դրամական օգնության վճարումն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 9 միլիոն 425 հազար դրամ է հատկացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը եւ հանձնարարվել միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ: