Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Հարավային Ամերիկայի շրջանային վարչության Բուենոս Այրեսի տարեցների հանգստյան տուն: Նախագահ Սահակյանը կարեւորել է հայ տարեցների խնամակալության ՀՕՄ-ի նախաձեռնությունը` այն համարելով ավագ սերնդի հանդեպ հարգանքի եւ հայրենասիրության դրսեւորում: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայ oգնության միության ակտիվ մասնակցությունն Արցախի զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: